ԱշխարհՄամուլ

«Ես չեմ կարող դայակի համար առավոտից երեկո ասմունքել, որ իմ երեխային նայի, կամ գնամ խանութում Չարենց կամ Թումանյան կարդալ, որ իմ երեխային կաթ գնեմ…»

liana zurabyan karen karapetyan

Ասմունքող Լիանա Զուրաբյանի բաց նամակը` ուղղված վարչապետ Կարեն Կարապետյանին:

«Ձեզ դիմում եմ որպես Երևան քաղաքի բնակչուհի: Ես միայնակ մայր եմ, որդիս մեկ տարեկան երեք ամսական է: Չունեմ պետական աշխատանք, և վաստակում եմ իմ ասմունքով, որը միշտ ինքս եմ նախաձեռնում, ոչ մի աջակցություն չեմ տեսնում ո՛չ Մշակույթի նախարարությունից,  ո՛չ էլ մի այլ կառույցից: Միայնակ մայր լինելով` հազիվ հասցնում եմ հոգալ մեր կարիքները: Ես հիմա պետք է աշխատեմ, բայց չեմ կարողանում, քանի որ չունեմ  ոչ մի օգնող ուժ ու երեխայիս խնամող:

Ձեզ գրում եմ հետևայլ խնդրանքով՝  նախկինում ավելի հեշտ էր ապրելը, քանի որ միայնակ մայրերին օժանդակում էին ամեն հարցում: Մանկապարտեզներում գործում էր նաև մսուր բաժին: Հիմա մսուրը հանվել է, մեր երկիրը զարգացել է, մեծահարուստներն իրենց երեխաների համար վարձում են անձնական դայակներ: Ոչ մի դայակ 5000 դրամ օրավարձից պակաս չի համաձայնվում աշխատել: Ես մեծահարուստ չեմ, չունեմ ո՛չ ամուսին, ո՛չ սկեսուր, ո՛չ օգնող ազգական, ո՛չ էլ հարուստ սիրեկան: Ես կրում եմ իմ խաչը, և Աստծո տված շնորհով՝ պոեզիայով, հասցնում եմ ծայրը ծայրին: Վստահ եմ, որ որոշ  մարդիկ, երբ  կկարդան ու նյութի ներքևի հատվածում մեկնաբանություն կգրեն, թե ինչպես եմ մարզվում քաղաքի ամենաբարձր վճարվող սպորտակումբում,ասեմ, որ դա էլ է իմ շնորհով և անվճար է:

Ես չեմ կարող դայակի համար առավոտից երեկո ասմունքել, որ իմ երեխային նայի, կամ գնամ խանութում Չարենց կամ Թումանյան կարդալ, որ իմ երեխային կաթ գնեմ, ես խնդրում եմ, որ որպես քաղաքագլուխ և որպես մեր ազնվայր տաք հարցին լուծում, թող մսուր բաժինը գործի պարտեզներում, գոնե այսպես ես կարող եմ առավոտից աշխատելով` ինչ-որ բան հայթհայթել և  մեծացնել  որդուս, ումով հետագայում կհպարտանանք, և կուրախանանք, որ երկրի ևս մի պաշտպան ունեք»:

Նյութի աղբյուր՝ asekose.am

Կիսվել նյութով