ՄամուլՏեսանյութՔաղաքականություն

Ես որ ՀՀԿ-ի համագումարներին մասնակցել եմ, ՀՀԿ-ի նշանը չեմ խփել. Վարդան Ղուկասյան (Տեսանյութ)

Ես որ ՀՀԿ-ի համագումարներին մասնակցել եմ, ՀՀԿ-ի նշանը չեմ խփել. Վարդան Ղուկասյան

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով կառավարության հրաժարականի պահանջին:

«Ծառուկյանն ասում է՝ այսպես չի կարելի աշխատել, եթե այսպես լինի, այսպես կլինի: Մարդը ոչ միայն քննադատում է, այլ լուծումների տարբերակն էլ է ասում: Ասում է, որ անփորձ երիտասարդներ են, պատմություն չունեն, պատահական եկել նախարար են դարձել: Ես այդ ասածների հետ համաձայն եմ»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ինքը նախկինում ՀՀԿ-ի հետ էր, այսօր՝ ԲՀԿ-ին, Վարդան Ղուկասյանն ասաց. «Ես 12 տարի քաղաքապետ եմ եղել, ընդհանրապես կուսակցական չեմ եղել: Ես որ ՀՀԿ-ի համագումարներին մասնակցել եմ, նշանը չեմ խփել: Իրենց խորհրդի նիստերին էլ 2007-2012 թվականներին չեմ մասնակցել: Ես հիմա էլ ԲՀԿ-ական չեմ:

Երբ օբյեկտիվ խոսում ես, թռնում են երեսիդ, չեն էլ թողնում, որ խոսես, ասում են՝ կբռնենք, էս կանենք, էն կանենք»:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում