Մամուլ

Ես շատ եմ կարոտում Վազգենին, Մոնթեին, Դուշմանին, փայլուն տղաները ափսոս զոհվեցին. Սերժ Սարգսյան

«Ես կարոտում եմ այն տղաներին, ովքեր գոյամարտի ընթացքում զոհվել են: Ես շատ եմ կարոտում Վազգենին, թեև նա ազատամարտի ժամանակ չզոհվեց: Ես շատ եմ կարոտում Ավոյին, Ասկոլկային, Յուրային, Խորիկին, Դուշման Վարդանին, շատերին եմ կարոտում»,- այսօր Արցախի հանրային հեռուստատեսության թղթակցի հետ զրույցի ժամանակ ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Առաջին զգացումը, որ ինձ պատել է ափսոսանքի զգացումն է. փայլուն տղաները, ափսոս, որ զոհվեցին, որովհետև շատերը առաջնորդներ էին, մինչև վերջ նվիրված էին հայրենիքին և նրանք հիմա կարող էին մեծ օգտակարություն բերել մեր երկրին։

Այս քանի օրերին ես կաշխատեմ այցելել մեր տղաներից մի մեծ շարքի շիրիմներին՝ գոնե ինչ-որ չափով իմ հարգանքը վերահաստատելու»:

Նախագահը վստահ է, որ առանց ավագ սերնդի դժար է հաջողությունների հասնել.

«Երիտասարդների դերակատարությունը շատ մած է: Մենք էլ այն ժամանակ երիտասարդ էինք, բայց չէինք կարող պատվով դուրս գալ փորձությունից, հաղթահարել այդ մարտահրավերները, եթե մեր պապերն ու հայրերը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ իրենց այդպես փայլուն չդրսևորեին»:

Կիսվել էջում