Շոու-բիզնես

Ես նվեր եմ ողջ կյանքի համար. Անդրանիկ Հարությունյանը 36 տարեկան է

Life.panorama.am -ը գրում է.
Մինչ երեկ կանայք շնորհավորանքներ ու նվերներ էին ստանում, դերասան Անդրանիկ Հարությունն ինքն էր շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ ընդունում, քանի որ երեկ նրա ծննդյան 36-ամյակն էր: Ինչպես ինքն է ասում` հայրիկի կողմից մեծ նվեր է մայրիկին ողջ կյանքի համար:
«Երեկ, երբ կանայք ինձ շնորհավորում էին, ես պատասխանում էի` ձերն էլ: Կարծես Նոր տարի լիներ, մենք միմյանց շնորհավորում ու բարեմաղթանքներ էինք ասում: Ես հայրիկիս կողմից ամենամեծ նվերն եմ մայրիկիս, ես նվեր եմ ողջ կյանքի համար, նա մինչեւ կյանքի վերջ էլ նվեր չի տալու մայրիկիս: Ի դեպ` Մարտի 8-ին ես ոչ մեկին նվեր չեմ տալիս, այդ հարցում սպասում եմ Ապրիլի 7-ին»,- ծիծաղելով պատմել է զրուցակիցը:
Անդոն ծննդյան օրը, որպես այդպիսին, չի նշել, իր խոսքով նախընտրում է միայն կլոր տարեթվերը նշել.
«Երեկ ընտանիքում եմ անցկացրել օրս, մերոնք ինձ համար տորթ էին գնել, փչեցի տոնական մոմերն ու վերջ: Իրականում չեմ սիրում ծնունդս նշել, որքան էլ ինձ մեծ չեմ զգում, ամեն դեպքում մեծանալը մի քիչ տխրեցնող է»,- նկատեց նա:
Նյութի աղբյուրը՝ Life.panorama.am 
Կիսվել նյութով