ՄամուլՇոու-բիզնեսՏեսանյութ

«Ես նախագահի համար եմ ստորագրել և լավ եմ արել»․ Նունե Եսայան (Տեսանյութ)

«Ես նախագահի համար եմ ստորագրել և լավ եմ արել»։ Այս մասին ասեց երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Եսայանը՝ «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում՝ նշելով, որ երբևէ չի զբաղվել քաղաքականությամբ և ցանկություն էլ չունի:

Նա նշել է, որ ՀՀ երկու նախագահների` Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ժամանակ կարևորը եղել է խաղաղությունը, իսկ մնացածն իրեն չի հետաքրքրում:

«Ես հեռու եմ քաղաքականությունից, չեմ հասկանում դա, չեմ էլ ուզում հասկանալ, որովհետև էնքան կեղտոտ դաշտ ա դա: Երկու նախագահներ որոշում են էս սահմանն իմն ա, չէ, իմն ա, մարդկանց տանում են, զոհվում են, իմ երեխան գնում, զոհվում է, ինչի՞ համար, հայրենիքի համար, ի՞նչ հայրենիք: Հայրենիքի գաղափարն ուրիշ ա։ Ես նախագահի համար եմ ստորագրել և լավ եմ արել»,- ասել է նա:

Մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել նյութով