Մամուլ

Ես միայն Աստծո առաջ եմ արտոնություններ ունեցել

Ես միայն Աստծո առաջ եմ արտոնություններ ունեցել

Hraparak.am-ը գրում է․ Իշխանամերձ շրջանակները նոր արշավանքներ են սկսել եկեղեցու ու վեհափառի դեմ՝ «համահայկական փիլոնազրկում 2020» խորագրով։ Սիսիանում դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած դեպքից հետո, երբ Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Պարգեւ քահանա Զեյնալյանը հրաժարվեց սեղմել Նիկոլ Փաշինյանի մեկնած ձեռքը՝ այդպիսով արտահայտելով իր քաղաքացիական կեցվածքն ու դիրքորոշումը, սրվել է վիճակը։

Մայր Աթոռը դեպքին արձագանքել էր, որ քահանան նույնպես ՀՀ քաղաքացի է եւ նույնպես կարող է արտահայտել իր քաղաքացիական կեցվածքը, երբ վիրավորված է նրա ազգային արժանապատվությունը եւ վտանգված հայրենիքի անվտանգությունը: Կիրակի՝ դեկտեմբերի 27-ին, ակցիա են որոշել իրականացնել Մայր Աթոռի տարածքում։

Գարեգին բ

Կոչը տարածվում է՝ «Նկարը քաշեք տարեք տարածեք անխնա, բեթմենին պիտի լարենք Մայր Աթոռից», «համահայկական փիլոնազրկում 2020» վերտառությամբ եւ թեգերով, մասնավորապես միմյանց կոչ անելով կիրակի օրը՝ դեկտեմբերի 27-ին, հավաքվել Մայր Աթոռի տարածքում եւ նմանատիպ ակցիա իրականացնել Գարեգին Բ-ի դեմ։

Հիշեցնենք, որ հայտնի միջադեպից առաջ վեհափառը Նիկոլ Փաշինյանին կոչ էր արել հրաժարական ներկայացնել։

Տեր Եսայի քահանա Արթենյանի կարծիքով՝ եթե իշխանական շրջանակները եկեղեցու դեմ արշավով փորձում են վրեժխնդիր լինել եկեղեցուց՝ հրաժարականի պահանջի համար, ապա անչափ միամիտ են․ «Մենք չենք ընկրկելու, իրենք սխալ թիրախ են ընտրել, այստեղ ոչինչ անել չեն կարող»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում