Աշխարհ

Ես մանկաբարձ-գինեկոլոգ եմ և կյանքում երբեք չեմ ծննդաբերի. ահա, թե ինչու․․․

Ներկայացնում ենք մանկաբարձ-գինեկոլոգ Լեա Տորեսին: Նա կարծում է, որ ինքը երբեք երեխա չի ունենա: Ներկայացնում ենք բժիշկ Տորեսի նամակը.

«Հղիությունը սարսափելի փորձառություն է: Համենայն դեպս, դա այն է, ինչ ինձ ասում են որոշ հղիներ: Նրանց մեծ մասն իմ հիվանդներն են: Ես մանկաբարձ-գինեկոլոգ եմ, ուստի լավ գիտակցում եմ՝ ինչու է հղիությունն իսկական սարսափ: Բարեբախտաբար, ես ստիպված չեղա անցնել դրա միջով: Եվ ես երբեք չեմ հղիանա և չեմ ծննդաբերի։

Փաստը, որ շատ մարդիկ ուզում են ամեն առավոտ տառապել սրտխառնոցից, թութքից և շատ այլ հիվանդություններից, ինձ մինչև հոգուս խորքն ապշեցնում է: Ես անկեղծորեն չեմ կարողանում հասկանալ՝ մարդիկ ինչպես են նման բանի գնում, ուստի իմ հիվանդներից մեկին խնդրեցի մի քանի բառ գրել հղիության մասին:

Դրանք ամբողջովին մեջբերում եմ.

«Եթե երեխաներ ունենալու իմ մեծագույն ցանկությունը չլիներ, ես երբեք դրան չէի գնա: Ես ոչ ոքի չեմ մեղադրում, ովքեր որոշում են երբեք երեխա չունենալ, քանի որ հղի լինելը սարսափելի է․․․ Սրտխառնոցը միշտ ինձ հետ է: Սա իմ երրորդ հղիությունն է, հիմա ես 37-րդ շաբաթում եմ, սիրտս դեռ խառնում է: Եվ արցունքներ: Դու ամեն օր առանց պատճառի լաց ես լինում: Երբ արցունքներից հոգնում ես, սկսում ես զայրանալ քեզ վրա և վիճում ես ամուսնուդ հետ: Հենց այնպես: Որպեսզի լաց լինելու ևս մեկ պատճառ լինի: Լինում է, որ օդ չի լինում շնչելու:

Դժվարանում է տանը շարժվելը: Ամեն ինչդ ցավում է, պարզապես ուզում ես դադարել գոյություն ունենալ, որովհետև այդ ամենն այնքան դժվար է: Ես այսպես կասեմ՝ ծննդաբերությունը լավագույն պահն է, որի շնորհիվ վերջանում է այդ ամբողջ ցավը: Եվ ես չեմ չափազանցնում: Դու քեզ հրաշալի ես զգում ոչ որովհետև հալվում ես երեխայի հանդեպ սիրուց, այլ որովհետև դուք վերջապես առանձնացաք իրարից:

Երեխան վերցրեց կյանքիդ մի մասը, փոխարենը՝ մի քանի անգամ թեթևացար: Ես իմ երեխաներին սիրում եմ աշխարհում ամեն ինչից շատ: Եվ այդ պատճառով ես երրորդ անգամ եմ անցնում այդ ամբողջ դժոխքի միջով: Երեխաները կյանքս լիարժեք դարձրին, բայց հիմա երբեք չեմ ձևացնի, թե հղիությունը կյանքի ամենամոգական և գեղեցիկ շրջանն է: Այդպես չէ»:

Բացի դրանից՝ հղիությունը կարող է վտանգավոր լինել առողջության համար: Կնոջ օրգանիզմն 9 ամսում վերադասավորվում է: Մեծանում է դիաբետի, հիպերտոնիայի, սրտային անբավարարության առաջացման ռիսկը: Հղիները հաճախ ջղաձգություններից են բողոքում: Ուսումնասիրության համաձայն՝ հղիության ընթացքում մահանալու ռիսկն ավելի մեծ է, քան ընդհանուր անզգայացման, ակվալանգով սուզվելու, ինքնաթիռով թռչելու դեպքում:

Հղիության և ծննդաբերության ընթացքում մահվան ռիսկը 10 անգամ մեծ է հղիության արհեստական ընդհատումից մահվան ռիսկից: Կանանց դատապարտումը, ովքեր որոշում են չծննդաբերել, նաև հղիության արհեստական ընդհատման արգելքը կարելի է համեմատել ակվալանգով սուզվել չցանկանալու արգելքի հետ: Հասարակության մեջ հղիությունը և ծննդաբերությունը դիտարկվում են որպես կանանց պարտականությունը:

Ինչու չենք հերոսացնում երեխա ունեցած կանանց: Ծննդաբերել չցանկանալը նորմալ է: Բայց մենք, միևնույն է, դատապարտում ենք հղիությունն ընդհատող կամ երեխա ունենալ չցանկացող կանանց: Անձամբ ես հրաշալի հասկանում եմ, որ երեխա կրելը շատ դժվար է: Եվ գնալով դրանում ավելի եմ համոզվում: Բայց առանց դրա հնարավոր չէ սերունդ տալ:

Իսկ ես… պարզապես չեմ ուզում անձամբ դրան մասնակցել: Բայց դա ինձ չի խանգարում մնալ ձեզ սիրող բժիշկ»:

Աղբյուր՝ blognews.am

Կիսվել նյութով