Մամուլ

«Ես ձու նետող չեմ, գրանատ նետող եմ»․ Շուռնուխի գյուղապետի եղբայրը ազատ արձակվեց

«Ես ձու նետող չեմ, գրանատ նետող եմ»․ Շուռնուխի գյուղապետի եղբայրը ազատ արձակվեց

«Հիմա նորմալ վիճակում եմ, շատ վատ վիճակում եմ եղել։ Ինձ տնից հանել ու ապօրինի ձեւով բերման են ենթարկել, բերել-հասցրել այստեղ։ Ես ոչ մի բանի հետ կապ չեմ ունեցել, ամենախայտառակ ձեւով են բերել։

Այսքան ճանապարհ եմ անցել, ստորացնելով ինձ բերել ու հասցրել են այստեղ։ Ոմն մի դեպուտատ ասել է, որ ստորացնելով, չոքեցնելով պիտի բերեն այստեղ, դրա համար ինքը պատասխան կտա այդ «պ…կը»։

ararat arshakyan

Նա ի՞նչ իրավունքով է ասել, որ ինձ ու մնացած տղաներին պատվից ցածր համարելով, զրկանքներով բերեն։ Ես դեռ կբարձրաձայնեմ համապատասխան մարմիններին։

Ես 6 օր շարունակ իմ տանը բուժվել եմ, անգամ տնից դուրս չեմ եկել։ Առավոտ շուտ եկել ու ինձ տնից հանել են։ Դրա համար բոլորն էլ պատասխան կտան։ Թքած ունեմ այս կառավարության վրա։ Չգիտեմ՝ այս ապօրինությունները մինչեւ երբ են շարունակվելու։ Այս խայտառակության պատասխանն ո՞վ է տալու»,- ասաց նա։

Կիսվել էջում