Շոու-բիզնես

Ես հպարտ եմ, որ ԱՄՆ քաղաքացի եմ. Արա Կազարյան

Ես հպարտ եմ, որ ԱՄՆ քաղաքացի եմ. Արա Կազարյան

ԱՄՆ-ում բնակվող պրոդյուսեր, հաղորդավար Արա Կազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր ԱՄՆ -ում Memorial Day ա: Ամեն տարի մայիս ամսվա վերջին երկուշաբթին ԱՄՆ -ում նշվում ա ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ: Memorial Day – ը պետականորեն նշվող հանգստյան օր ա…

Էս երկիրը սենց ա հարգում բոլոր պատերազմներում զոհված իր զինվորներին: Էս երկիրը 7 ամիս իր հերոս զինվորների մասունքները պարկերի մեջ դիահերձարաններում չի թաքցնում:

էս երկրի որևէ ղեկավար որևէ պատերազմից 7 ամիս անց չի թաքցրել զոհված ու գերի զինվորների թվերը: Էս երկիրը հարգում ա զոհված զինվորի հիշատակը, մեծարում ա նրան: Էս երկրում զոհված զինվորի ծնողներին չեն քշում պետական հիմնարկներց ու չեն անարգում:

Արա Կազարյան

Էս երկիրը ԵՐԿԻՐ ա: Ես հպարտ եմ, որ ԱՄՆ քաղաքացի եմ ու ամաչում եմ, որ իմ հայրենիքում չկա նման վերաբերմունք զոհված հերոս զինվորի հանդեպ: Մենք չունենք ապագա ոչ թե պատերազմում պարտվելու, այլ մեր հերոսների հիշատակը չհարգելու պատճառով:

Մենք խեղված ազգ ու հասարակություն ենք, քանզի անտարբեր ենք զոհված, կորած, գերի, հիվանդ զինվորների ճակատագրերի հանդեպ:

ՀԳ – Ամերիկացի հարևաններիս տների դիմաց առավոտվանից ծածանվում ա ԱՄՆ դրոշը: Նրանք պատրիոտ են ու դա միայն խոսքերով չի: Ես ապրում եմ նրանց ու նրանց նախնինների կառուցած հզոր երկրում ու դա զգում եմ ամեն օր:

God bless America»:

Կիսվել նյութով