Շոու-բիզնես

Ես իմ փոխարեն կարող եմ խոսել ու չգիտեմ` ես դուրս կգամ փողոց, թե ոչ․ Անդրանիկ Հարությունյան

«Հրապարակը» զրուցել է դերասան Անդրանիկ Հարությունյանի հետ, ով 2013-ի ակտիվ պայքարողներից էր:

– 2013-ին Դուք նույնպես պայքարում էիք տրանսպորտի թանկացման դեմ: Պայքարի առաջամարտիկներից շատերի կյանքում բեկումնային փոփոխություններ են տեղի ունեցել: Իշխանության են եկել, էլ փաբերում «նիսյա» գարեջուր չեն խմում, թանկարժեք ռեստորաններ են հաճախում, թանկարժեք մեքենաներ են վարում ու վստահաբար` չեն օգտվում հանրային տրանսպորտից: Հետաքրքիր է, ի՞նչ է փոխվել այս տարիներին Ձեր կյանքում: Եթե ակցիաներ լինեն տրանսպորտի թանկացման դեմ, Դուք դուրս կգա՞ք պայքարի:

– Իմ կյանքում իրականում ոչինչ չի փոխվել` եթե դրականը նկատի ունեք: Ինչպես եղել է, այնպես էլ շարունակվում է: Ես բոլոր իշխանությունների ժամանակ էլ լավ եմ ապրել, չեմ դժգոհել, բայց ինչ վերաբերում է տրանսպորտի թանկացման ակցիաներին, ապա դրանք հիմնականում մահվան գազելների դեմ էին ու բնականաբար ճիշտ էր փողոց դուրս գալը, բայց հիմա որոշակի փոփոխություններ են եղել, նոր ավտոբուսները վատը չեն, բայց անկեղծ եմ ասում` չգիտեմ, արժե՞ թանկացնել տրանսպորտը, թե՞ չարժե: Ամեն դեպքում` թանկացնել պետք չէ: Այն ժամանակ ակցիաներ էին կազմակերպվում, ես էլ էի մասնակցում:

– Ո՞վ էր կազմակերպում:

– Հայկ Մարությանն էր կազմակերպիչը, բայց այնպես չէ, որ Հայկը ասեց, մենք էլ` դուրս եկանք, մենք մեր խղճի համար էինք պայքարում:

– Իսկ հիմա ինչո՞ւ է պասիվություն, ինչո՞ւ նման ակցիաներ չեն կազմակերպվում: Եթե կազմակերպվեն դուրս կգա՞ք պայքարի:

– Ես իմ փոխարեն կարող եմ խոսել ու չգիտեմ` ես դուրս կգամ, թե ոչ: Այն ժամանակ հստակ գիտեինք, թե ինչի համար ենք դուրս գալիս: Պայքարում էինք, որովհետև Մասիվի դիքը իջնելիս գազելի «տոռմուզը» կարող էր չպահել:

– Ձեր պայքարի առանցքը, նպատակը` 50 դրամն էր, ոչ թե գազելների վատ որակը, ի դեպ` նոր ավտոբուսներն էլ չեն փայլում որակով:

– Այո, բնականաբար, եթե մեքենաները վատն են, նաև վատ է, որ թանկանում է տրանսպորտը:

– Ի դեպ` հիմա խնդիրն այն է, որ ոչ թե 50 դրամ է թանկանում, այլ 100 դրամը դառնում է 300 և ավելի դրամ:

– Ես մտածում եմ, որ չեն թանկացնի: Եթե նման որոշում կայացվի, ես էլ կփորձեմ իմ աջակցությունը տալ երևանցիներին:

– Մարության Հայկի հետ կապ ունե՞ք, չե՞ք քննարկել այս հարցը:

– Վաղուց հետը չեմ խոսել:

– Եթե ակցիաներ կազմակերպի կմիանա՞ք:

– Ճիշտն ասաց, ինձ ինչ-որ մեկը չի կարող ասել` մասնակցել, թե չմասնակցել: Ես ունեմ բավարար խելք: Եթե այդպիսի որոշում լինի, ես բնականաբար մասնակցություն կունենամ: Կունենամ այն դեպքում, եթե պարզապես թանկացվի, բայց եթե հիմնավորվի, այլ է:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում