Շոու-բիզնես

«Ես ընտանիք չեմ քանդել». Անահիտ Կիրակոսյանն առաջին անգամ խոսում է 18-ամյա և 16-ամյա աղջիկների հետ ունեցած խնդիրների մասին (Տեսանյութ)

«Ես ընտանիք չեմ քանդել». Անահիտ Կիրակոսյանն առաջին անգամ խոսում է 18-ամյա և 16-ամյա աղջիկների հետ ունեցած խնդիրների մասին

Tert.am Life-ը շարունակում է ներկայացնել «Ինտերվյու» շարքը: Մեր երկրորդ հյուրը դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն է, ով 21 տարեկանում ամուսնացավ՝ ստանձնելով նաև ամուսնու 8 և 9 տարեկան աղջիկների խնամքը:

Անահիտն առաջին անգամ խոսել է ոչ թե իդեալական ընտանիքի, այլ այդ ընտանիքի հետևում մնացած խնդիրների, կոնֆլիկտների մասին:

Դերասանուհին պատմել է, որ եղել են պահեր, երբ աղջիկներն իրեն ասել են՝ «դու իրավունք չունես, դու մեր մայրը չես», միաժամանակ նշել է, որ Լաուրան և Աննան իր աղջիկներն են, թեև ինքը չի ծնունդ տվել նրանց:

Նա խոսել է նաև այն փուլի մասին, երբ ընտանիքում հայտնվեց իր առաջնեկը: Սա ևս դժվար պահ էր. պետք էր ճիշտ պահել բալանսը, որպեսզի աղջիկների մոտ խանդ չառաջանար:

Անահիտը տարիներ շարունակ չէր խոսում աղջիկների մայրիկի մասին, քանի որ Լաուրան և Աննան չէին ցանկանում, որ այդ հարցի պատասխանը հրապարակվեր:

Հաղորդման ընթացքում դերասանուհին առաջին անգամ խոսել է աղջիկների մայրիկի մասին և պարզաբանել՝ ինքն ընտանիք չի քանդել, ինչպես, երբեմն, գրում են մեկնաբանություններում:

Առավել մանրամասն՝ Tert.am Life-ի տեսանյութում

Կիսվել նյութով