ՄամուլՏեսանյութ

«Ես էլ եմ շանսատակ անելու Նիկոլին. լսու՞մ եք, ոստիկաններ». Պավլիկ Մանուկյան (Տեսանյութ)

«Ես էլ եմ շանսատակ անելու Նիկոլին. լսու՞մ եք, ոստիկաններ». Պավլիկ Մանուկյան (Տեսանյութ)

Ակցիայի մասնակիցներից Արթուր Գրիգորյանն իր խոսքում նշեց, որ իրենց ակցիան քաղաքական բնույթ չունի, միայն իրենց ազատամարտիկ ընկերոջ կյանքը փրկելու քայլ է:

«Արցախյան պատերազմների լեգենդար հրամանատար, առաջին պաշտպանական շրջանի առաջին գումարտակի հրամանատար, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ, Մարտական խաչի ասպետ, ազատամարտիկ Վահան Բադասյանը պատերազմում գլխի շրջանում ծանր վնասվածք է ստացել եւ հիմա բանտային կյանքը հետվիրահատական հատվածի հետ ուղղակի անհամատեղելի է:

vahan badasyan

Բանտը այն վայրը չէ, երբ մարդը կարող է վերականգնել առողջությունը, հատկապես, որ այն վերաբերում է գլխի ծանր վիրահատություններին:

Կալանքի կիրառման հիմքերից մեկը համարվել է նրա մշտական բնակության վայր չունենալը, մինչդեռ պարոն Բադասյանը տուն չունի, որովհետեւ այս պատերազմի ժամանակ Հադրութի իր տունն անցել է թշնամու վերահսկողության տակ:

Մենք հայ մարդուն տանում ենք մահվան կամ առողջության կորստի: Եթե Աստված մի արասցե, ունենանք Վահան Բադասյանի կյանքի կորուստ, կա՞ մեկը, որ դրա համար պատասխան տա: Եթե սա քաղաքական ռեպրեսիա չէ, ապա բոլորս գիտենք, որ նմանատիպ սպառնալիքներ տեղացել են նաեւ այլ մարդիկ, բայց կալանավորվել է միայն Վահան Բադասյանը:

Վահան Բադասյանը չի լացելու եւ չի նվնվալու, նա լացում է միայն Եռաբլուրում իր կորցրած ընկերների համար»,- ասաց նա ու հուզվեց:

Նա նաեւ հավելեց, որ իր համոզմամբ, անգամ դատախազը հոգու խորքում վստահ է, որ պարոն Բադասյանը փախչող տեսակ չէ. «Եթե ներկա իշխանությունները փախնողների դեմն առնող տղերք էին, թույլ չէին տա, որ այս 2,5 տարում այնքան մարդիկ փախչեին: Դուք թույլ տվեցիք, որ փախչողները փախչեն»:

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում

Կիսվել նյութով