Շոու-բիզնես

«Ես անկեղծ հուզվեցի»․ «Ապրեք, էլ չխռովեք, ամոթ է»․ Հայտնիների կարծիքը՝ Հայկոյի և Մկոյի գրկառանությանը

«Ես անկեղծ հուզվեցի»․ «Ապրեք, էլ չխռովեք, ամոթ է»․ Հայտնիների կարծիքը՝ Հայկոյի և Մկոյի գրկառանությանը

Երեկվանից համացանցը ողողված է Հայկ Մարությանի և Մկրտիչ Արզումանյանի համատեղ լուսանկարներով:

Դերասանական զույգը երկար տարիների համագործակցությունից հետո 2013 թվականից դադարեց միասին ներկայանալ, ինչը նրանց երկրպագուներին շատ տխրեցրեց։

Արդեն տեղեկացրել ենք, որ Երեկ Հայկ Մարությանն այցելել էր Մկրտիչ Արզումանյանին մասնակցությամբ «Save Միլիոն» ներկայացմանը և գրել.

«Իվայի հետ գնացել էինք Ստանիսլավսկու թատրոն՝ «save միլիոն» ներկայացմանը, որտեղ գլխավոր դերում իմ լավ ընկեր Մկրտիչ Արզումանյանն է»:

Մի շարք հայ հայտնիներ իրենց ուրախությունն են հայտնել այս գեղեցիկ իրադարձության կապակցությամբ և գրառումներ կատարել։

Արամ MP3 – «Գնամ ժպիտը դեմքիս պառկեմ, քնեմ: Ապրեք»:

Aram mp3..

Ժակ – «Ապրե՛ք, էլ չխռովեք, մի բուռ ժողովուրդ ենք, ամոթ է: Էն Էրեբունի պլազայի «Ռեմբոյին», ձեր ասպետական արարքով, փաթաթեցիք ու գցեցիք մոռացության թմբիրը: Հիմա, հրեշտակի ժպիտով, նուշ-նուշ կամ մուշ-մուշ քուն կմտնեն մեծ ու մանուկ»:

Ժակ

Անդրանիկ Հարությունյան– «Չգիտեմ ով ինչպես, բայց ես անկեղծ հուզվեցի, լիքը հիշողություններ կան այս հրաշքների հետ իմ կյանքում»:

Անդրանիկ Հարությունյան

Հովհաննես Ազոյան. «Ողջունում եմ Քեզ, Հայկ ջան!!!»

հովհաննես ազոյան

Մանե Գրիգորյան. «Ո՞վ էր իմ չափ սպասում էս պահին»:

Մանե Գրիգորյան
Կիսվել էջում