ՄամուլՏեսանյութ

Ես այստեղ եմ որպես ՔՊ քաղաքապետի թեկնածու․ Տիգրան Ավինյան (Տեսանյութ)

Ես այստեղ եմ որպես ՔՊ քաղաքապետի թեկնածու․ Տիգրան Ավինյան (Տեսանյութ)

Մենք պետք է կարողանանք հրաժարվել մասնավոր միջոցառումների ժամանակ հրավառություններ անելու մշակութից, քանի որ դրանք ոչ միայն խախտում են մոտակայքում ապրող մարդկանց անդորրը, այլեւ մեծ վտանգ են ներկայացնում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որը եկել էր «Սուրմալուի» պայթյունի վայր։

«Ես այստեղ եմ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ եւ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրվելիք քաղաքապետի թեկնածու»,- ասաց Ավինյանը։

Նախկին փոխվարչապետը նշեց, որ հարցը քննարկել է իշխող խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հետ, եւ հարցը արտահերթ կերպով կքննարկվի սեպտեմբերին գումարվող նստաշրջանում։

avinyan tigran

«Մենք ուղղակի պետք է գիտակցենք, որ պարտադիր չէ մեր մասնավոր միջոցառումներին մասնակցեն շրջակա 10 կմ հեռավորության վրա գտնվող քաղաքացիները, հատկապես, որ նրանց թվում կան ծերեր եւ մանկահասակ երեխաներ։

Անգամ, եթե այդ պայթյունները լինում են մինչեւ ժամը 23։00-ն, խախտում են այդ քաղաքացիների անդորրը։ Այստեղ միայն ժամերի հարցը չէ»,- նշեց Ավինյանը։ 

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով