Մամուլ

Եռամսյա հավաքները դառնում են 25-օրյա, բայց պարտադիր Հայաստանի բոլոր զինապարտ քաղաքացիների համար. Սուրեն Պապիկյան

Եռամսյա հավաքները դառնում են 25-օրյա, բայց պարտադիր Հայաստանի բոլոր զինապարտ քաղաքացիների համար. Սուրեն Պապիկյան

Մենք հրաժարվում ենք եռամսյա հավաքներից, դրանք դառնում են 25-օրյա, բայց պարտադիր Հայաստանի բոլոր զինապարտ քաղաքացիների համար: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 13-ին, կառավարության նիստում հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Այդ 25 օրից 21-ն է իրական ծառայությունը, մնացածը կազմակերպական հատվածն ապահովելու համար է: 7 օր քաղաքացին անցնում է պատրաստություն, 14 օր իրականացնում է մարտական հերթապահություն:

zinvor zoravarjutyunner

Շուտով կարգը կլինի, դրա մասին կհայտարարենք: Առաջիկա հավաքները լինելու են 25-օրյա, այլեւս հրաժարվում ենք եռամսյա հավաքներից: Բայց  դա լինում է պարտադիր Հայաստանի բոլոր զինապարտ քաղաքացիների համար: Մենք ընձեռելու ենք հնարավորություն ընտրել ժամկետը»,-ասաց նախարարը:

Կիսվել նյութով