Ազատ խոսք

«Եղբորս տունը ինչու՞ ամայացրեցիք, հայրական օջախիս ծուխն ինչու՞ մարեցիք…». Նազիկ Հարությունյան

«Եղբորս տունը ինչու՞ ամայացրեցիք, հայրական օջախիս ծուխն ինչու՞ մարեցիք…». Նազիկ Հարությունյան

Նազիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր մեծ սպասումներով և լարվածությամբ փորձեցի զղջման ու ափսոսանքի նշույլ գտնել դատաստանից առաջ ծառուկյանի և նրա թիմակիցների ելույթներում:
Ավաղ…

Ո’չ, պարոն ծառուկյան, ՊՈԱԿ ի ֆեյք չեմ, բժիշկ եմ, շարքային քաղաքացի, մեկ տարի առաջ` ձեր որդու անձնական բանդայի կողմից ապանված Ջիվան Հարությունյանի հորաքույրը:

Եվ, դու’ք այսօր, պարոն, խնդրու՞մ եք, որ արդար գտնվեն և գոնե ձեր զավակին` ընտանիքի մյուս տղամարդուն, թողնեն տա՞նը….

Իսկապե՞ս մտածում եք, որ ընտանիքի բարեպաշտ զավակ եք դաստիարակել:

Իսկ եղբորս տունը ինչու՞ ամայացրեցիք, հայրական օջախիս ծուխն ինչու՞ մարեցիք…

Էլի փորձում էին ձեզ լռեցնե՞լ, թե՞ փորձում էին երկրին վնասել…

Այդ անմեղ արյունն ու Աստծու դատաստանին ուղղված մեր ամենօրյա հառաչանքն ու աղոթքներն են լսելի դարձել:

Այն արտխառնոց առաջացնող ջերմեռանդությամբ, որով դուք և ձեր կուսակիցները նախանձելի վստահությամբ (կամ վախից դրդված) փորձում եք ամբիոնից պաշտպանել ձեր «հանցավոր անմեղությունը», քննադատում այլոց կյանքեր խլելը, ռեպրեսիաների ենթարկելը` մղձավանջի է նման: Հիմա էլ անձնվիրաբար մարտնչում եք հանուն ինչի՞` կեղծիքի ու ատորության…

Ջիվան

Լու՞րջ եք ասում…
Տարիներ շարունակ դուք և ձեր մերձավորներն իրենց ավատական բդեշխություններում մարդկանց ունեզրկել եք, ստորացրել ու դաժանագույն ռեպրեսաների ենթարկել, ռեկետ արել այս պետությանը:

Մինչ դուք պատսպարվել էիք «պարկեշտ» քաղաքական գործչի մորթու տակ` ձեր թայ ֆայական ոհմակներն են հարձակվել, խլել, ծեծել, կրակել ու ապանել…

Նման արժեհամակարգի շրջանակներում է ձևավորվել ու դաստիարակվել ձեր զավակը, նա ճանաչել է նպատակներին հասնելու միայն այդ ճանապարհները…

Ո՝չ ու նորից ո՝չ, այ հիմա, ինչպես որ հրահանագել եք ձեր մերձավոր շրջապատին անկայություն սերմանել, ստեր փչել ու լկտիաբար ձեր խոսքի գերակայությունը հաստատել, ճիշտ նույն կերպ` ձեր որդին էր հրահանգել ասպատակություն սփռել, պատժել, և’ բարոյապես և’ ֆիզիկապես ոչնչացնել մի ամբողջ գերդաստանի երիտասարդներին…

Դուք միայն մեկ լեզու գիտեք` բռնություն և կեղծիք, ու դուք այսօր խոսում եք դեպուտատին բռնության ենթարկած ոստիկանի՞ց…

Ո’չ, պարոն, ֆեյք չեմ, ֆեյքը ձեր ստեղծած սյուռեալիստական և ֆուտիրիստական իրականությունն է, որից կառչել եք ու կուրացել…

Ինձ նման հարյուր հազարավոր մարդիկ կան, և արի’ ու տե’ս, որ ֆեյք չեն ու հավատում են, որ Նոր Հայաստանը դառնալու է օրենքի գերակայության երկիր: Գալու է այդ օրը…»:

Կիսվել նյութով