Մամուլ

Եղբորս՝ Ալիևի հետ կգնանք Շուշա, որտեղ համաձայնագիր կստորագրենք․ Էրդողան

Եղբորս՝ Ալիևի հետ կգնանք Շուշա, որտեղ համաձայնագիր կստորագրենք․ Էրդողան

Թուրքիայի նախագահը մտադիր է Ադրբեջանում միջպետական համաձայնագիր ստորագրել Ալիևի հետ։

Գրել է (11.06.2021) ռուսական պետական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով թուրքական պետական «TRT Haber» հեռուստաընկերությանը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցն Ադրբեջան նախատեսված է հունիսի 14-16-ին:

«ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո կգնանք Ադրբեջան, նախ՝ Ֆիզուլի քաղաք: Դրանից հետո եղբորս Իլհամ Ալիևի հետ կգնանք Շուշա, որտեղ մեր երկրների միջև համաձայնագիր կստորագրենք: Սա կլինի ամբողջածավալ համաձայնագիր Թուրքիայի և Ադրբեջանի միջև», – մեջբերում է TRT Haber հեռուստաալիքը Ստամբուլում ելույթ ունեցած Էրդողանի հայտարարությունը:

Էրդողան Ալիև

Ավելի վաղ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ մեկնելու է Շուշի։ Թուրքիայի ղեկավարը նախատեսում է նաև հունիսի 16-ին մի շարք հանդիպումներ ունենալ Բաքվում ու դիտել Թուրքիա-Ուելս խաղը Եվրոպայի ֆուտբոլի առաջնության շրջանակներում, որից հետո ուղևորվել Անթալիա:

Ավելի վաղ դիվանագիտական ​​աղբյուրը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ Թուրքիայի նախագահը հունիսի 15-ին կայցելի Բաքու, իսկ հաջորդ օրը սպասվում է, որ նա կայցելի Շուշի: Նրա խոսքերով՝ Թուրքիայի առաջնորդի այս քաղաք կատարած այցի ընթացքում, ինչպես սպասվում է, նա կմասնակցի դպրոցի հիմքը դնելու արարողությանը:

Կիսվել էջում