Քաղաքականություն

«Ելք» դաշինքը կգլխավորի Էդմոն Մարուքյանը

«Ելք» դաշինքի համամասնական ցուցակի առաջին եռյակը հայտնի է`Էդմոն Մարուքյան, Արամ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան: Այդ մասին քիչ առաջ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Մանե Թանդիլյանը:

«Ելք» դաշինքը ստեղծվել է «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» կուսակցությունների համատեղ հուշագրի հիման վրա:

Որոշումն ընդունվեց այսօր կայացած քվեարկության արդյունքում: Քվեարկությանը յուրաքանչյուր կուսակցությունից մասնակցել է 13-ական պատվիրակ:

Իր խոսքում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը կես կատակ- կես լուրջ նկատեց` «Էդմոն Մարուքյանի հաջողակ լինելը ոչ թե միֆ է, այլ իրականություն»:

Էդմոն Մարուքյանն էլ շնորհակալություն հայտնեց գործընկերներին`վստահության համար, ասաց, որ սա իր համար անակնկալ էր ու փաստեց, որ որեւէ անձի որեւէ տեղում լինելը էական դերակատարում չի ունենալու ընդհանուր գործի հաջողության համար: Իրենք աշխատելու են միասնական թիմով, միասնական գաղափարի համար:

Կիսվել նյութով