Մամուլ

«Եթե տեղեկությունը ստույգ է, ապա խայտառակություն է». Անահիտ Բախշյան

«Եթե տեղեկությունը ստույգ է, ապա խայտառակություն է». Անահիտ Բախշյան

Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյա իր էջում կիսվել է ԵՊՀ դասախոս Սեյրան Գրիգորյանի գրառմամբ և կից գրել.

«Եթե այս տեղեկությունը ստույգ է, ապա խայտառակություն է»:

Դասախոս Սեյրան Գրիգորւյանը գրել է. ««Գրականություն» անկապ առարկայի նոր ծրագրի հեղինակները որոշել են, որ հայկական դպրոցի 12-դ դասարանցի պատանիները Նարեկացու «Մատյանի» փոխարեն պիտի կարդան և վերլուծեն ժամանակակից գռեհկաբան արձակագիր ոմն Արմեն Օհանյանի ստեղծագործությունները։ Վայելե՛ք այս աղբը, սիրելի՛ երեխաներ»:

Կիսվել էջում