Մամուլ

Եթե պետք լինի՝ էլի ենք անելու. Պավլիկ Մանուկյանը՝ ապստամբության մասին

Եթե պետք լինի՝ էլի ենք անելու։ Թե կամավորագրման պահով, թե պաշտպանության նախարարի հետ անձամբ ես եմ խոսել, որ քաղաքական գործունեությունը դադարեցնում ենք, մենք պատրաստ ենք աջակցել պետությանն ու պետականությանը, Շենգավիթի դատարանում այսօր հայտարարեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մասնուկյանը։

«Բոլոր մեր մեթոդներն արժանացել են ռեժիմի դժկամությանը, չոր պատասխանին, մերժմանը, արժանացանք հալածանքի», – ասաց նա։

Պավլիկ Մանուկյանն ասաց, թե իրենց առջև դրված էր հայրենիքի կորուստը, այդ պատճառով են ապստամբել։

«Արել ենք, ես բազմիցս եմ հայտարարել, որ ճիշտ ենք արել, եթե պետք լինի՝ էլի ենք անելու», – հայտարարեց Պավլիկ Մանուկյանը։

Աղբյուր՝ aravot.am

Կիսվել նյութով