Շոու-բիզնես

Եթե նրանք ուրախ են, դուք ո՞վ եք. Անդրանիկ Հարությունյանը՝ Արտաշ Ասատրյանի երգը կրկնօրինակելու մասին

Դերասան Անդրանիկ Հարությունյանը «Yelaket» հաղորդման շրջանակներում անդրադարձել է այն թեմային, երբ ինքը

Դերասանը պատմել է, որ ժամանակին կրկնօրինակել և հումորային, ձևափոխված տարբերակով կատարել է Արտաշ Ասատրյանի հայտնի «Առաջինը Արամն էր» երգը։

Անդրանիկը նշել է, որ տեսանյութի հրապարակումից հետո անձամբ զանգ է ստացել Արտաշ Ասատրյանից. «Արտաշը ոչ միայն չդժգոհեց, այլև շնորհակալություն հայտնեց հումորի համար։ Նույնիսկ կատակեց՝ առաջարկելով հաջորդ անգամ անդրադառնալ նաև Գրիշոյի երգերից մեկին»,- պատմել է դերասանը։

Այս ամենին զուգահեռ սոցիալական ցանցերում օգտատերերը սկսել են մեղադրել դերասանին նման բան անելու համար։

Անդրանիկ Հարությունյանը հաղորդման ընթացքում ուղիղ եթերով կոշտ է արձագանքել նմանատիպ մեկնաբանություններին.

«Եթե հենց իրենք՝ արտիստները, շնորհակալ են ու ուրախ, դուք ո՞վ եք, որ քննադատեք»։

Կիսվեք ձեր էջում