ՄամուլՏեսանյութ

Եթե նախարարն ինձ ցույց տա Covid 19-ով հիվանդի, պատրաստ եմ նրա հետ ողջագուրվել. Կարեն Վարդանյան (Տեսանյութ)

Եթե նախարարն ինձ ցույց տա Covid 19-ով հիվանդի, պատրաստ եմ նրա հետ ողջագուրվել. Կարեն Վարդանյան

ArmLur.am-ը զրուցել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի հետ՝ անդրադառնալով առողջապահության նախարարի գրառմանը, որտեղ վերջինս անդրադարձել էր իր հարցազրույցին։

Հիշեցնենք, որ նախօրեին Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Քիչ առաջ աչքովս ընկավ մի այսպիսի վերնագրով հարցազրույց`«Կորոնավիրուսը համաշխարհային մեծ բլեֆ է․ Եկել է վակցինա ծախելու ժամանակը»:

«Հարցազրույցը ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի հետ էր, ով էլ նման և այլ նմանատիպ անհեթեթ պնդումների հեղինակն էր:

Ցավում եմ, որ գիտության և գիտական ապացույցների վրա հիմնված մի ամբողջ ոլորտ կարող է ներկայացված լինել նման մտքեր արտահայտող անձի կողմից ու շատ եմ ցանկանում, որ պարոն Կարեն Վարդանյանը հանկարծ չվարակվի կորոնավիրուսային հիվանդությամբ, քանի որ հաշվի առնելով վերջինիս քրոնիկական հիվանդությունները, չի բացառվում հիվանդության խիստ բացասական ելքը»,-ասել էր նա:

Առավել մանրամասն՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Կիսվել նյութով