Ազատ խոսք

Եթե մեծ գումարներ եք կուտակել, ներդրեք երկրի տնտեսության մեջ, որպեսզի մեռնելուց առաջ, ինքներդ ձեզ չխղճաք․ Հրանտ Վարդանյան

Եթե մեծ գումարներ եք կուտակել, ներդրեք երկրի տնտեսության մեջ, որպեսզի մեռնելուց առաջ, ինքներդ ձեզ չխղճաք․ Հրանտ Վարդանյան

Ռեժիսոր Հրանտ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԽՈՍՔ ԼՍՈՂԻՆ

Էս եղած բջուկներին,սրա-նրա ապահով կտուրի տակ խաղացող (շուստրիներին), կիսագողական խաչագողերին՝ մի բան եմ ուզում միշտ ասել։

Ախր՝ այն սովետական Երևանում, որն իմ և ինձանից մեծ սերունդն է տեսել։ Դուք բոլորդ միամիտ հարիֆ եք, բոլորիդ կտանեին ծով ու ծարավ հետ կբերեին։

Լավ կլինի, որ թարգեք ձեր գործնեությունը, որովհետև այդ ժամանակը վաղուց անցել է, դուք ընդամենը խղճուկ և ագահ տնազ եք։

Իսկ եթե մեծ գումարներ եք կուտակել, ներդրեք երկրի տնտեսության մեջ, որպեսզի մեռնելուց առաջ, ինքներդ ձեզ չխղճաք»։

Կիսվել էջում