ՄամուլՏեսանյութ

«Եթե մարդը մենակ է ապրում և ինքնամեկուսանալու ցուցում կա, ո՞վ է հաց առնելու իր համար. ոստիկանությո՞ւնը». Մարուքյան

«Եթե մարդը մենակ է ապրում և ինքնամեկուսանալու ցուցում կա, ո՞վ է հաց առնելու իր համար. ոստիկանությո՞ւնը». Մարուքյան

Այս մասին, այսօր, ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

«Հիմա երբ ես հարց եմ տալիս, որ իրավական որոշակիության հարց կա և այդ հարցը կորոնավիրուսի տարածման մասին տվյալների կամ կեղծիքի հետ կապ չունի, բայց պարետատունը այդպես մեկնաբանում է և այդ լուրերը հանել է տալիս։

Այս ամբիոնից վարչապետը հայտարարել է, որ սահմանափակումը որևէ քննադատության չի վերաբերում, վերաբերվելու է միայն կորոնավիրուսի հետ կապված կեղծ տեղեկություններին։

Այստեղ որոշակիություն մտցնելու հարց կա։ Ասում եք՝ պարետատունը կասի, թե ինչ է նշանակում ինքնամեկուսանալ, կասի, թե ինչ է նշանակում կարանտինի մեջ գտնվող մարդ։

Մենք օրենք ենք ընդունում մինչև 5 տարի ազատազրկման սանկցիայով, և չենք կարող նման բազմաթիվ հարցերի տեղ թողնել։ Մի քանի հարց էլ ես ավելացնեմ. Եթե մարդը մենակ է ապրում և ինքնամեկուսանալու ցուցում կա, ով է հաց առնելու իր համար, ոստիկանությունը հաց է առնելու, բերի տա իրե՞ն»,- ասաց Մարուքյանը։

Առավել մանրամասն՝ ստորև տեսանյութում

Կիսվել էջում