ՄամուլՇոու-բիզնեսՏեսանյութ

Եթե Մագան հաշվել իմանար, կհասկանար, որ ես երկու տարի հետո իր պապիկի տարիքին չեմ կարող լինել․ նա պրիմիտիվ հաշվել չգիտի

Եթե Մագան հաշվել իմանար, կհասկանար, որ ես երկու տարի հետո իր պապիկի տարիքին չեմ կարող լինել․ նա պրիմիտիվ հաշվել չգիտի

Starnews.am-ը գրում է․ «Ծաղրանքի իմաստ և նպատակ չի եղել, ուղղակի իմ ցավն այն է, որ մեր իրականության մեջ ու աշխարհում տենդենց կա, որ որքան անգրագետ, անհեթեթ ու պրիմիտիվ է մարդ լինում Տիկտոկի հարթակում, այնքան ավելի շատ հետևորդներ է ունենում:

Ես ցավում եմ, որ կրթությունը մեր երկրում այն որակի է, որ երիտասարդներից շատերը կրթված լինելու շատ լուրջ խնդիր ունեն: Տարիներ շարունակ որքան ավելի երիտասարդների հետ եմ շփվում, ովքեր համացանցի միջոցով այս կամ այն կերպ հայտնի են դարձել, հասկանում եմ, որ մեր երկրում լուրջ խնդիր ունենք կրթության հետ:

Երկու ծայրահեղություն կա, հանդիպում եմ երիտասարդների, ովքեր լուրջ կրթություն են ստանում, ովքեր հաճախ չեն էլ երևում, մյուս ծայրահեղությունն էլ մարդիկ են, ովքեր ոչինչ չգիտեն և հպարտանում են դրանով, ցավը սա է,-այս մասին Սուրեն Շահվերդյանն ասաց Starnews-ի հետ զրույցում՝ անդրադառնալով բլոգեր Մագա Հարությունյանի մտքերին, որոնց համաձայն՝ Սուրենը «Քաղցած սպասում են» հաղորդման ժամանակ իրեն միտումնավոր ծաղրել է, սակայն ինքը դաստիարակությունից ելնելով՝ չի պատասխանել նրան:

maga

Տվյալ թողարկումը բավական աղմկահարույց էր ստացվել, քանի որ Մագան չէր կարողացել նախ պատասխանել, թե ինչ կլինի 7×6, ապա կատակելով ասել էր. «Աղյուսակն ի՞նչ է»:

Նույն թողարկման ընթացքում Մագան չէր տարբերել Թումանյանին Չարենցից, ինչպես նաև ցույց էր տվել, որ չի տիրապետում ռուսերենին:

Մագան Starnews-ի հետ զրույցում նշել է, որ ինքը, բնականաբար, գիտեր այդ ամենը, դեռ մի բան էլ ինքն էր ծաղրում Սուրենին.

«Այն, որ նրանք չունեին տարրական քաղաքավարություն ու կուլտուրա, շեղվել էին իրենց ձևաչափից, փորձում էին խելքս ստուգել, իսկ ես հասկանում էի, որ մասնակցում եմ «Քաղցած սպասում» են հաղորդմանը, որ սա «Ամենախելացին» հաղորդումը չէ, ի վերջո, կարող էի հրաժարվել այդ հարցերից, ինչը չարեցի, սակայն իմ դաստիարակությունը դա թույլ չտվեց, փորձել եմ նրանց լեզվով պատասխանել, զարմանում եմ հեռուստադիտողի վրա, որ չեն հասկացել, որ ծաղրել եմ:

Սուրենը երկու տարուց պապիկիս թայ է դառնալու, ու իր համար աննորմալ է, որ օրինակ՝ կարող եմ տանից հողաթափերով դուրս գալ, սակայն իմ հետևորդներն ինձ հասկանում են»:

maga harutyunyan

Ըստ Սուրեն Շահվերդյանի՝ Մագան ոչ թե ծաղրում էր, այլ վստահաբար չգիտեր, թե ինչ պետք է պատասխանի.

«Եթե Մագան հաշվել իմանար, կհասկանար, որ ես երկու տարի հետո իր պապիկի տարիքին չեմ կարող լինել, սա ևս մեկ անգամ ապացուցում է նրա մաթեմատիկական ունակությունների «թռիչքը»: Եվս մեկ ապացույց, որ նա պրիմիտիվ հաշվել չգիտի: Հաղորդման ընթացքում պարզ երևացին նրա գիտելիքները:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով