Մամուլ

Եթե ճշմարտությունը գրես, ազգի կեսը քեզ կհամարի դավաճան․ Թաթուլ Հակոբյան

Եթե ճշմարտությունը գրես, ազգի կեսը քեզ կհամարի դավաճան․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ներքին Հանդի ողբերգական դեպքի առիթով կարդում եմ աշխարքաղաքական վերլուծություններ:

Բնական է, երբ հատկապես տեղյակ չես լինում, թե իրականում ինչ է տեղի ունեցել և ինչպես:

Երբ տեղյակ լինես, թե ինչ է տեղի ունեցել, կհասկանաս, որ բոլոր կամ գրեթե բոլոր վերլուծությունները իրականության հետ կապ չունեն:

Եթե ճշմարտությունը գրես, ազգի կեսը, ինչպես նախկինում և հատկապես 44-օրյայի ընթացքում, քեզ կհամարի դավաճան (հետո անձնական նամակով ներողություն կխնդրեմ, բայց չեն համարձակվի հրապարակավ անել դա):

Իմ առողջությունը թույլ չի տալիս այլևս դիմանալ նման թիրախավորումների:

Այս ստատուսի տակ կամ անձնական նամակով, խնդրեմ, հարցեր չտաք:

Խաղաղություն Հայաստանի սուրբ հողին»:

Կիսվել էջում