Ազատ խոսքՄամուլ

Եթե կարծում եք, թե նրանք չգիտեն, որ ստորություն են անում` սխալվում եք. Արսեն Բաբայան

Եթե կարծում եք, թե նրանք չգիտեն, որ ստորություն են անում` սխալվում եք. Արսեն Բաբայան

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը:

Գրառման մեջ ասվում է հետևյալը․

«Եթե կարծում եք, թե նրանք չգիտեն, որ ստորություն են անում` սխալվում եք:

Եթե կարծում եք, թե նրանց արած ստորությունը մատնանշելով նրանք այլևս չեն անելու ստորություն` սխալվում եք:

Եթե կարծում եք, թե նրանք փոշմանելու են, որ արել են ստորություն` սխալվում եք:

Նրանք ստորությունն անում են հասկանալով և ցանկանալով:

Նրանք հստակ գիտակցում են, գցում-բռնում են, հաշվարկում և հետո միայն գիտակցված անում այդ ստորությունը:

Նրանք ստորությունն անելուց առաջ մտքում իրենց հարցում են` չանե՞մ այդ ստորությունը, ու իրենք էլ պատասխանում` անեմ, բա ո՞նց, լավ էլ անեմ:

Նրանք ստոր են:
Նրանք գիտակցված ստոր են, ուստի նրանց փոխելու ջանքերը զուր են:

Անտեսեք նրանց, քանի որ նրանք հպարտանում են, երբ նրանց ստոր եք անվանում»:

Կիսվել նյութով