ՄամուլՏեսանյութ

«Եթե ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն այսպես շարունակեն, հաջորդ ԱԺ-ում չեն լինի». Ալեն Սիմոնյան (Տեսանյութ)

«Եթե ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն այսպես շարունակեն, հաջորդ ԱԺ-ում չեն լինի». Ալեն Սիմոնյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

–Օրինակ՝ Գագիկ Ծառուկյանին շատերը համարում են Հայաստանում հակառուսականության դեմ պայքարի առաջամարտիկ:

-Իսկ ի՞նչ է կատարվում Հայաստանում, որ Գագիկ Ծառուկյանը կամ որևիցե մեկը պայքարում է հակառուսականության դեմ: Գագիկ Ծառուկյանի տեքստ գրողը մի շատ կարևոր բառ է մոռացել, «ինքնիշխան» բառն է մոռացել տեքստի մեջ գրել՝ մեջբերելով Սահմանադրությունից մի հատված. արդյո՞ք սա արվել է հատուկ՝ ինչ-որ բան հասկացնելու համար, թե՞ ուղղակի վրիպակ է:

Կարծում եմ՝ Գագիկ Ծառուկյանի գրասենյակը պետք է պատասխան տա ՀՀ քաղաքացիներին «ինքնիշխան» բառը «կուլ տալու» համար: Ինչի՞ վրա է հիմնված հակառուսականության մեղադրանքը:

Ամեն ինչ փորձում են. այս ընթացքում ինչ հեքիաթ ասես պատմում էին, ասում էին, որ շուտով մեր դպրոցներում զգեստափոխված տղամարդիկ ինչ-որ դասեր են տալու,ասումէին, որ 2-3 ամսից սով է սկսվելու, ամենաանամոթ ձևով ինչասես ասում են՝ հասկանալով,որ 2-3 ամիս հետո գուցե որևէ մեկը չի հիշի, թե ինչ են ասել, և իրենցից պատասխան չի պահանջի: Այդ մարդիկ այդպես ասում են, հետո ուղղակի կորում են:

ՀՀ ընդդիմադիր դաշտի մասին էլ ԱԺ փոխխոսնակն ասել է. «Շատ աղավաղված է ընդդիմության մասը, քանի որ այն իներցիոն բնույթ կրեց…:

Ես վստահ եմ, որ հետագայում շատ հնարավոր է, որ մենք այդ երկու դերակատարներին` ԼՀԿ-ին ու ԲՀԿ-ին, չունենանք Ազգային ժողովում, եթե իրենք այսպես շարունակեն»:

Առավել մանրամասն՝ 1in.am-ի տեսանյութում

Կիսվել նյութով