Մամուլ

Եթե առաջին փուլում Մարությանը չստանա պահանջվող 33 մանդատը, ապա երկրորդ փուլում ՔՊ-ն սեփական ուժերով կարող է առաջադրել և ընտրել քաղաքապետ․ սահմանադրագետ

Եթե առաջին փուլում Մարությանը չստանա պահանջվող 33 մանդատը, ապա երկրորդ փուլում ՔՊ-ն սեփական ուժերով կարող է առաջադրել և ընտրել քաղաքապետ․ սահմանադրագետ

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան գրառումը․

«Ազգային Առաջընթաց կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի կողմից քաղաքական 3 ուժերին ուղղված առաջարկն առ այն՝

կամ ընտրել իրեն որպես քաղաքապետ, կամ գնալ նոր ընտրությունների, իրավական առումով խոցելի է և կարող է հանգեցնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի քաղաքապետի ընտրվելուն:

Այսպես, եթե համայնքի ղեկավարի՝ քաղաքապետի ընտրության ԱՌԱՋԻՆ փուլի ընթացքում իր առաջարկի հասցեատեր երեք քաղաքական ուժերից առնվազն երկուսը չընտրեն Մարությանին (միայն նման պարագայում Մարությանը կարող է ունենալ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԻ համար պահանջվող 33 կամ ավելի մանդատ), ապա քաղաքապետի ընտրության ԵՐԿՐՈՐԴ փուլում 24 մանդատ ունեցող «Քաղաքացիական պայմանագիրը» կարող է սեփական ուժերով առաջադրել և ընտրել քաղաքապետ, քանի որ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼՈՒՄ ընտրված է համարվում առավել կողմ ձայն ստացած թեկնածուն, իսկ 5 ուժերից առավել ձայն այս պահի դրությամբ ունի ՔՊ-ն։

Արդյունքում, ՔՊ-ն, չնայած կրած պարտությանը, կտիրանա քաղաքապետի պաշտոնին:

Հ.գ. Նոր ընտրության համար անհրաժեշտ են իրավական հիմքեր, որոնք դեռեւս առկա չեն»։

Կիսվել էջում