Մամուլ

Եթե անգամ չանցնենք խորհրդարան, շարունակելու ենք մեր գործունեությունը

«Ազգային առաջընթաց» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համարը զբաղեցնող Լուսինե Հարոյանը քվեարկեց 9/36 տեղամասում․

«Ես քվեարկել եմ հանուն այն գործի, որ մենք սկսեցինք ապրել մայիսին և դեռ պիտի շարունակենք: Քվեարկել եմ հանուն բոլորի պայծառ ապագայի»:

Պատգամավորի թեքնածուն հույս հայտնեց, որ մենք վերջապես կունենանք քաղաքական խորհրդարան, գաղափարական խորհրդարան, որտեղ ներկայացված կլինեն մարդիկ, որոնք իսկապես երկրի ճակատագրով  մտահոգ կլինեն։

«Մտահոգ բառը հիմա մի քիչ ուրիշ է դարձել, բայց այս պահին ավելի հարմար բառ չգտա: Կլինեն մարդիկ, որոնք իրենց մասնագիտական հմտությունները, կարողությունները կներդնեն երկրի առաջընթացի համար»։

Լուսինե Հարոյանը նաև նշեց, որ եթե անգամ չհայտնվեն խորհրդարանում, մեկ է, շարունակելու են իրենց գործունեություը։

«Մենք մեծ ծրագրեր ունենք ապագայի հետ կապված: Այլևս մեր հայրենիքը չեն զիջելու ոչ մեկին, անկախ նրանից՝ կհայտնվենք խորհրդարանում, թե՝ ոչ»։

Լիանա Մարտիրոսյան

Կիսվել նյութով