Ազատ խոսք

«Եթե այս մարդը սպորտի նախարար է, ուրեմն ես էլ կարամ ինքնաթիռ չէ, տո տիեզերանավ էլ քշեմ»․ Գևորգ Պետրոսյան

«Եթե այս մարդը սպորտի նախարար է, ուրեմն ես էլ կարամ ինքնաթիռ չէ, տո տիեզերանավ էլ քշեմ», – այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲՀԿ ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

«ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԸ

Իսկական սպորտի նախարար: Եթե իր և սպորտի միջև որևէ կապ կամ ընդհանրություն տեսնեք, ձեն հանեք:

Նա, իհարկե, որ հայակործան գործունեութուն է իրականացնում, դա այլևս անվիճելի է, բայց որ ցանկացած բան կարար աշխատեր, բացի սպորտի նսխարարից, դա տիեզերական ճշմարտություն է:

Նրա և սպորտի միջև անանցանելի անդունդ կա։

Վաղը որ լսեք, որ Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի օդաչուն ես եմ, չզարմանաք:

Եթե այս մարդը սպորտի նախարար է, ուրեմն ես էլ կարամ ինքնաթիռ չէ, տո տիեզերանավ էլ քշեմ․․․»։

Կիսվել էջում