ՄամուլՏեսանյութ

«Եթե Ադրբեջանը փորձի զավթել Սյունիքը, ապա ամենահավանական տեղերից մեկը կարող է լինել այս հատվածը». Թաթուլ Հակոբյան

«Եթե Ադրբեջանը փորձի զավթել Սյունիքը, ապա ամենահավանական տեղերից մեկը կարող է լինել այս հատվածը». Թաթուլ Հակոբյան

«Ես հիմա կանգնած եմ այն հատվածում, որտեղով անցնում է Երևան-Սիսիան-Գորիս, դեպի Արցախ, ապա նաև՝ Իրանի Իսլամական Հանրապետություն մայրուղին:

Սա Սյունիքի ամենանեղ հատվածն է: Այստեղ սահմանի լայնությունը 25-27 կմ է: Սա նշանակում է, որ եթե, իրավամբ, Ադրբեջանը նպատակ ունի Թուրքիայի հետ միասին ագրեսիա սկսել ՀՀ-ի դեմ և փորձել զավթել Սյունիքը, ապա ամենահավանական տեղերից մեկը, որ նա կարող է դիմել նման արկածախնդրության, կարող է լինել հենց այս հատվածը»,- քիչ առաջ ուղիղ տեսակապով ասաց լրագրող Թաթուլ Հակոբյանը:

syuniq

«Բայց այս հատվածն ուշագրավ է մեկ այլ պատճառով. փաստ է այն, որ միջազգային հանրությունը, այդ թվում Ռուսաստանն ու Թուրքիան, ստիպում են տարածաշրջանում բացել ենթակառուցվածքները, ճանապարհները և այսօր բանակցությունների սեղանին դրված փաստաթղթերի համաձայն, Հայաստան-Ադրբեջան ապաշրջափակումը տեղի է ունենալու երկու հատվածներում:

Առաջին հատվածը՝ Ղազախ-Իջևան հատվածն է, որտեղով անցնում է երկաթգիծը նաև, երկրորդ կոմունիկացիան, որ խոսվում է՝ պետք է բացվի, անցնելու է ոչ թե Մեղրիով, ինչպես շատերը մտածում են, այլ՝ մոտավորապես այս տարածքով:

Ինչո՞ւ չի կարող ճանապարհն անցնել Մեղրիով այս պահին, որովհետև Մեղրիով ճանապարհ չկա, կառուցված ճանապարհ ուղղակի գոյություն չունի: Կա ճանապարհ, որը տեղական նշանակության ճանապարհ է»,- ասաց վերլուծաբանը:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում