Խոհանոց

Եգիպտացորենի եփման ամենաճիշտ բաղադրատոմսը

Եգիպտացորենի եփման ամենաճիշտ բաղադրատոմսը

Այժմ քաղցր եգիպտացորենի սեզոնն է և այն ուտում են բոլորը։ Եթե ձեզ ամեն դեպքում եգիպտացորենի համի մեջ ինչ-որ բան դուր չի գալիս, ապա սա հենց ձեզ համար է։

Ես արդեն երկար տարիներ է օգտագործում եմ եգիպտացորենի եփման այս տարբերակը, սակայն երբեք չէի լսել, որ պատրաստման հատուկ մեթոդի շնորհիվ այն կարելի է դարձնել էլ ավելի քաղցր։

Ահա մինի բաղադրատոմս, որը կօգնի ավելի ու ավելի համեղ դարձնել այն։

Եգիպտացորենի եփման ամենաճիշտ բաղադրատոմսը

Մինչև այն եփելը, կիսեք երկու հավասար մասի, դա շատ կարևոր է։ Գցեք կաթսայի մեջ և լցրեք վրան ջուր։ Երբ ջուրը եռա, ավելացրեք կաթսայի մեջ 1 բաժակ կաթ և 1 հաստ կարագի կտոր։ Տվեք եգիպտացորենին եփվելու ևս 8 րոպե։ Վերջ ամեն ինչ պատրաստ է։

Պատրաստի եգիպտացորենի վրա աղ լցրեք։ Արդյունքում եգիպտացորենները կստացվեն շատ համեղ։ Ամբողջ գաղտնիքը կայանում է կաթի և կարագի մեջ։ Իսկ ո՞րն է ձեր ամենասիրելի պատրաստման մեթոդը։ Կիսվեք մեկնաբանություններում։

Օգտակար խորհուրդներ

Եգիպտացորենն ընտրելիս ուշադրություն դարձրեք հատիկների գույնին և թարմությանը՝ հին կամ չոր հասկերը ավելի երկար ժամանակ են պահանջում եփման համար և կարող են ստացվել ավելի կոշտ։ Եփած եգիպտացորենը կարող եք պահել սառնարանում մինչև 2 օր՝ հերմետիկ փակվող տարայի մեջ, և տաքացնել կրկին եռացող ջրի մեջ կամ միկրոալիքային վառարանում մատուցելուց առաջ։

Կիսվեք ձեր էջում