Օգտակար

Ե՞րբ նախաճաշել և ո՞րն է նախաճաշի ճիշտ տարբերակը. սննդաբան

Ե՞րբ նախաճաշել և ո՞րն է նախաճաշի ճիշտ տարբերակը. սննդաբան

Սննդաբան Լիլիթ Բասյանը իր ինստագրամյան էջում կիսվել է օգտակար տեղեկությամբ։

«Ե՞րբ նախաճաշել և ո՞րն է նախաճաշի ճիշտ տարբերակը.

Հաճախորդներս հաճախ պնդում են, որ ոչ մի կերպ չեն կարողանում նախաճաշել, ոմանք էլ հակառակը՝ արթնանում են սովի ահավոր զգացումով։

Նախաճաշելը պարտադիր է, ցանկալի է՝ արթնանալուց 1-1,5 ժամ անց։ Նրանք, ովքեր շաքարային դիաբետ ունեն, ոչ մի դեպքում չպետք է բաց թողնեն նախաճաշը։

Հավատացեք, եթե երեկոյան վերջին անգամ ուտեք քնելուց 3 ժամ առաջ, առավոտյան ուղղակի կերազեք նախաճաշի մասին։

Ճիշտ կլինի առավոտյան արթնանաք և մի բաժակ տաք ջուր խմեք, հետո միայն նախաճաշեք։

Առավոտյան միայն նախաճաշելը քիչ է, պետք է դա ճիշտ անել։ Նախաճաշը պետք է երկար ժամանակով լիցքավորի օրգանիզմը էներգիայով և վիտամիններով։

Քաղցրավենիքն ու ֆաստֆուդը՝ հագեցած պարզ ածխաջրերով և վնասակար ճարպերով, այս նպատակին չեն ծառայում։

Պետք են բարդ ածխաջրեր՝ ապուրների տեսքով, մանրաթելերով հարուստ մրգեր, ձու, որն ունի սպիտակուցի և ամինաթթվի ունիկալ համադրություն, տվորոգ, հաց (зерновой), որոնք պարունակում են կալցիում։

Դրանք և՛ կհագեցնեն ձեզ, և՛ կտան այն, ինչ պետք է օրգանիզմին»։

Կիսվել էջում