Մամուլ

Ե՞րբ կվերջանա կամ կթուլանա համաճարակը Հայաստանում․ Արսեն Թորոսյան

Ե՞րբ կվերջանա կամ կթուլանա համաճարակը Հայաստանում․ Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար, ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը «Ազատության» ֆեյսբուքյան եթերում պատասխանելով օգտատիրոջ հարցին, թե արդյոք ե՞րբ կվերջանա, կամ կթուլանա համաճարակը Հայաստանում, ասաց․

 «Երբ որ, կախված՝ վերարտադրողական վարակի ցուցանիշից, կունենանք պատվաստումների կամ, ընդհանրապես, պատվաստված ազգաբնակչության տոկոս, որից ավել չի տարածվի։

covid test

Հիմա, Քովիդի դեպքում, էդպես վերջնական թվեր չկան, բայց օրինակ, կարմրուկի դեպքում, որն, ի դեպ, ավելի վարակիչ է, քան կորոնավիրուսը, մենք գիտենք, որ 95 տոկոսը դա ցանկալի ցուցանիշ է, որպեսզի վարակի շղթաներն այնքան պետք է կոտրվեն, որ վարակը չի տարածվի, կմնա մեկուսացված մի տեղում և դուրս չի գա։

Քովիդի դեպքում՝ 90 տոկոսի մասին խոսելն, իհարկե, վաղ է, քանի որ մենք դեռ չունենք երեխաների համար հաստատված պատվաստանյութ»,- ասաց նախկին նախարարը։

Կիսվել նյութով