Մամուլ

«Ե՞րբ եք բացելու Հայաստանի հետ սահմանը». Փայլանը՝ Թուրքիայի իշխանություններին

«Ե՞րբ եք բացելու Հայաստանի հետ սահմանը». Փայլանը՝ Թուրքիայի իշխանություններին

Թուրքիայում գործող ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Կարո Փայլանը օրենքով սահմանված կարգով հարցադիմում է հղել Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթային և արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին՝  գրավոր պատասխանի պահանջով։

Հարցադիմումի մեջ նշվել է․ «Չնայած այն բանին, որ Թուրքիան 1991թ․ Հայաստանի անկախությունը ճանաչած առաջին երկիրն է, բայց ղարաբաղյան պատերազմի պատճառով 1993 թվականից առ այսօր փակել է Հայաստանի հետ սահմանը և սառեցրել դիվանագիտական ու քաղաքական հարաբերությունները։

1993-ից հետո քաղաքական իշխանությունները Հայաստանի հետ հարաբերությունների կարգավումը կապել են Ադրբեջանի տարածքներից հայկական ուժերի դուրսբերման հետ։

Garo Palyan

Ուստի այս համատեքստում․

1. Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար ի՞նչ ուղով եք գնալու։

2. Հայաստանի հետ մեր սահմանը ե՞րբ եք բացելու։

3. Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները ե՞րբ եք սկսելու։

4. Հայաստանի հետ վստահության կապերն ապահովելու համար ի՞նչ քայլեր եք անելու։

5. Ցամաքային և երկաթուղային կապն ապահովելու համար Հայաստանի հետ սկսվե՞լ են շփումներ։

6. Հայաստանի հետ ուղիղ թռիչքներ իրականացնելու նախաձեռնություն ունենալո՞ւ եք»։

Կիսվել նյութով