Շոու-բիզնես

Դրախտ երկիրս դժոխք սարքեցին. Նազենի Հովհաննիսյան

Դրախտ երկիրս դժոխք սարքեցին. Նազենի Հովհաննիսյան

Ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող Ալեն Նելսոնի Սարգսյանին՝ ծնված 2001թ.:

Առևանգման պատճառների մասին որևէ հավաստի տեղեկություն դեռևս հայտնի չէ: Ալեն Սարգսյանն ուսանող է, ով մեկնում էր Երևան՝ իր ուսումը շարունակելու նպատակով:

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը կիսվել է ինստագրամյան իր էջում այդ լուրով, որին կից գրել է.

«Ժողովուրդ, վերջ չկա այս «խաղաղ» կոչվող մղձավանջին, չե՞ք հասկանում:

Զինաթափել են, հարց չկա: Բանակցողները թուրքի ծնունդ են: Մեր ամբողջ գենոֆոնդը ոչնչացնում են ախր: Դրախտ երկիրս դժոխք սարքեցին»:

nazeni grarum
Կիսվել էջում