Մամուլ

Դվինի Արտակը պատրաստվում է հյուրանոցում մեծ խաղատուն բացել. «Հրապարակ»

Դվինի Արտակը պատրաստվում է հյուրանոցում մեծ խաղատուն բացել

«Հրապարակ» թերթը գրում է. «Տեղեկություններ կան, որ Seven Visions Hotels, The Dvin հյուրանոցի սեփականատեր, գործարար Արտակ Թովմասյանը՝ Դվինի Արտակը, պատրաստվում է հյուրանոցում մեծ խաղատուն բացել։

Ինչպես հայտնի է, դեռեւս նախկին իշխանությունների ժամանակ ընդունված օրենքով արգելվում է Երեւանում խաղատներ բացել՝ բացառությամբ այն դեպքերի, երբ 100 միլիոն դոլար ներդրում է իրականացվում․ «Դվին» հյուրանոցը համապատասխանում է այդ ստանդարտներին։

«Որոշում չկա, բայց վերջին 10 տարիներին այդ մասին տարբեր քննարկումներ եղել են»,- մեզ փոխանցեցին համալիրի մամուլի ծառայությունից` չհերքելով այս տեղեկությունը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվել էջում