Շոու-բիզնես

Դու միշտ կմնաս քո Մաշոկի սրտում. Մաշ Իսրաելյանը՝ Հայկոյի մասին

Դու միշտ կմնաս քո Մաշոկի սրտում. Մաշ Իսրաելյանը՝ Հայկոյի մասին

Երգչուհի Մաշ Իսրայելյանը ինստագրամի իր էջում գրառում է արել.

«Եթե մենք կորցրել ենք մեր ընկերոջը, մեր հարազատին, ապա քաղաքը Սերա կորցրել, Տաղանդա կորցրել, Որակա կորցրել… մի ուրիշ տեսակ էր, աննկարագրելի բարի, կամեցող, հասնող… էնքան բառեր կան իրեն բնութագրող, որ կարող եմ անվերջ գրել ու գրել… ճանապարհ ունենք անցած, որտեղ ինքը միշտ ու միշտ կանգնածա եղել մեր մեջքին ու դուխա տվել…

Հաստատ գիտեմ որ միևնույնա ինքը մեր հետա, որովհետև ինքը երբեք մենակ չի թողնում իր ընկերներին ու հարազատներին..

hayko hakobyan

Իսկ ինչ վերաբերվումա Հայկոյի էն սիրուն երգերին… Էդ երգերը հավերժ են նենց ոնց Հայկոնա մեզ համար հավերժ… ԲԱՅՑ, էստեղ կա մի ԲԱՅՑ, մենք ուզենք թե չուզենք պետքա սահմանափակվենք էդ երգերով, որովհետև էլ չկա էն ՀԱՅԿՈՆ, ով կգրի ու կներկայացնի հոգու մինչև խորք ներթափանցող էն սիրուն երգերը…

դժվարա շատ համակերպվել էն մտքի հետ, որ ԴՈՒ էլ չկաս, մեր կողքին չես, բայց մեկա ԴՈՒ միշտ մեր հետ ես ու մեր սրտերում… Իմ Հայկո Իմ Հայկ Բարիսովիչ…Դու միիիշտ կմնաս քո Մաշոկի սրտում…

բոլորիս թողեցիր ու «գնացիր դեպի վերև»…»։

Կիսվել նյութով