Շոու-բիզնեսՏեսանյութ

Դու իջնում ես քո երկու կոպեկի համար․ Շուշան Պետրոսյանը` Օկսի Ավդալյանի երգի մասին

Դու իջնում ես քո երկու կոպեկի համար․ Շուշան Պետրոսյանը` Օկսի Ավդալյանի երգի մասին

Սա երաժշտական հաղորդում է որտեղ երկու սերունդներ հանդիպում էն իրար, լսում վերջին տարվա թողարկված հայկական արտադրության երգերը, տալիս իրենց կարծիքները և գնահատում 10 բալանոց համակարգով:

Հաղորդման վերջում ըստ գնահատականների կազմվում է թոփ 5։

Այս անգամ հաղորդավար Արտակ Հայրապետյանի հաղորդման հյուրերն էին երիտասարդ երգչուհի Անահիտ Հակոբյանը և ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը:

Շուշան Պետրոսյանը երգերից մեկն ընդհատել է սկսվելուց մի քանի վայրկյան անց՝ դրան տալով 0 բալ: Երգի հեղինակն է Օքսի Ավդալյանը. խոսքը Mon Ami երգի մասին է, որը YouTube-ում ունի 1 մլն դիտում:

Երիտասարդ երգչուհի Անահիտ Հակոբյանը ևս համակարծիք էր Շուշան Պետրոսյանի հետ, բայց նշեց, որ չի ցանկանում նեղացնել երգչուհուն: Դրանից հետո Շուշան Պետրոսյանն ամոթանք է տվել երգի հեղինակին:

«Ես նեղացնում եմ, ամո՛թ: Արտիստը պետք է հանդիսատես կրթի իր արվեստով՝ իր առաջ բեմելով, արտիստը միշտ չափանիշ է եղել, բայց դու իջնում ես քո երկու կոպեկի համար:

Գոյություն ունեն մշակույթի գործիչներ, մշակներ, որոնք մշակում են հասարակությանը»,- մեկնաբանեց Շուշան Պետրոսյանը:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում