Մամուլ

Դու անդաստիարակ ե՞ս. Ռիտա Սարգսյանը՝ ԱԱԾ-ի՝ իրենց տուն մտնելու հնարավորության մասին

armtimes.com-ը գրում է․ «Քիչ առաջ Կոնդի եկեղեցու տարածքում հանդիպեցինք Սերժ Սարգսյանի տիկնոջը՝ Ռիտա Սարգսյանին: Սարգսյանների ընտանիքում տեղի ունեցող ԱԱԾ գործողությունների շուրջ փորձեցինք Ռիտա Սարգսյանին մի քանի հարց ուղղել, թեեւ նախապես տիկին Սարգսյանից ներողություն խնդրեցինք, որ ոչ հարմար միջավայրում ենք փորձում ճշտել իր կարծիքը: Սակայն, նա սկսեց վիրավորել, երբ լսեց իրեն ուղղված հարցերը:

rita sargsyan

ՀԺ-ի հետ նրա զրույցը ներկայացնում ենք ստորև.

– Տիկին Սարգսյան, Ձեր կարծիքն եմ խնդրում ԱԱԾ…

– Ես չեմ ուզում խոսել:

– Ի՞նչ պատճառով:

– Իյա, իմ քաղաքացիական իրավունքն է:

– Ես ամեն դեպքում Ձեզ մեկ հարց եմ տալու: Ազգային անվտանգության ծառայությունը լայնամասշտաբ խուզարկություններ է իրականացնում Սարգսյանների ընտանիքում: Մտավախություն չունե՞ք, որ Ձեր առանձնատուն եւս կգան:

– Լսի, դու անդաստիարակ ե՞ս:

– Ինչու՞ եք վիրավորում: Դուք հանրապետության 3-րդ նախագահի տիկինն եք եւ հարցս կապված է Ձեր ընտանիքի հետ:

– Լավ եմ անում, որովհետեւ ես իմ քաղաքացիական իրավունքները գիտեմ, չեմ ուզում խոսել:»

Նյութը սկզբնաղբյուր կայքում։

Կիսվել նյութով