Ազատ խոսքՄամուլ

«Դուք մեզ խոստացել եք, որ ամեն ինչ լավ է լինելու, մենք սպասում ենք այդ օրվան». բաց նամակ Ռոբերտ Քոչարյանին

«Դուք մեզ խոստացել եք, որ ամեն ինչ լավ է լինելու, մենք սպասում ենք այդ օրվան». բաց նամակ Ռոբերտ Քոչարյանին

Դերասանուհի Անահիտ Մութաֆյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Բաց նամակ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին

Մեծարգո Պարոն նախագահ, գուցե նամակս շատ հուզական ու էմոցիոնալ լինի, գուցե քաղաքական չլինի, բայց ես դիմում եմ Ձեզ, որպես ձեր զավակ, քանզի դուք իմ հոր հասակակիցն եք, իսկ ես Ձեր դստեր հասակակիցը։

Մի քանի անգամ հանդիպումների ժամանակ շնորհակալություն եմ հայտնել Ձեզ քաղաքս վերականգնելու, ինձ ու հասակակիցներիս քարաշեն դպրոցներ, քարաշեն տներ պարգևելու համար, ջերմության ու լույսի տակ դաս սովորելու հնարավորություն ընձեռնելու համար, որակյալ կրթություն ու ապահով երկիր նվիրելու համար։

Ես ներողություն եմ խնդրում գյումրեցիների, շիրակցիների կողմից, նրանք անշնորհակալ չեն, ուղղակի մոլորված են, ուղղակի թույնը որը ներարկվել է Ձեր հանդեպ դեռ չի կորցրել իր ազդեցության ուժը։

Պարոն նախագահ, Ձեր կողքին եմ եղել ապօրինի ձերբակալության և կալանավորման առաջին պահից, ոչ միայն նրա համար, որ շնորհակալ էի ձեզ այլ նրա համար, որ իմ աչքի առջև կոտրվում էր հերոսապատումս, արժեզրկվում բանակս, խարխլվում պետականությունս։

Անահիտ Մութաֆյան Ռոբերտ Քոչարյան

Կարծես 2018 թվականի օգոստոսից երդում եմ տվել լինել Ձեր զինվորը, ենթարկվել Ձեր բոլոր հրամաններին, այժմ որպես Ձեր շարքային խնդրում եմ, պայքարել մինչև վերջ, ինչպես Ձեր զինվորներն են պայքարում։ Խնդրում եմ չընկրկել ու չթողնել երկիրս բախտի քմահաճույքին։

Ինչպես ժամանակին մեզ փրկեցիք կործանումից ու տարատեսակ հիվանդություններից այնպես էլ այսօր՝ մեր երեխաներին փրկեք այլասերումից, նվիրեք նրանց անվտանգ ու ապահով երկիր։

Առօրյա շփումս դեռահասների հետ ինձ կոտրում է, ինձ խելագարության հասցնում, մեկը երազում է զինվոր դառնալ, որպեսզի ետ բերի իր հոր պահած դիրքը, մյուսը ուզում է վարձու մարդասպան դառնալ, իսկ երրորդը արցունքն աչքերին պատմում է, որ պիտի երկրից գնա, որովհետև երկրում ապագա չկա, բայց ինքը սիրում է իր երկիրը, ծնողներն են հիասթափվել։

Մեծարգո Պարոն նախագահ, ես և Ձեր մեծ բանակը պատրաստ ենք կատարել Ձեր յուրաքանչյուր հրաման, պատրաստ ենք պայքարել մինչև արյան վերջին կաթիլը, միայն հրամայեք։

Դուք մեզ խոստացել եք, որ ամեն ինչ լավ է լինելու, մենք սպասում ենք այդ օրվան և հիշեք Դուք միայնակ չեք, մենք Ձեզ հետ ենք…

Ձեր անդավաճան զինվոր Անահիտ Մութաֆյան…»։

Կիսվել նյութով