Մամուլ

«Դուք իրավունք չունեիք թողնել մեզ անտեր ու գնալ»

Անի Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Անմահները հրամայում են։

Մենք ավելի քան իրավունք չունենք պարտվողական հոգեբանություն ունենալ։

Դուք ինձ մեր վերջին հանդիպմանը ասել էիք ժպտա ցանկացած ժամանակ, դուք ինձ ասացիք, որ մենք հյուր ենք, ամեն ուր և ամեն տեղ, ես հիմա ինձ իրավունք կպահեմ իմ այս ցավի միջից ասել Ձեզ, որ դուք իրավունք չունեիք թողնել մեզ անտեր ու գնալ, դուք իրավունք չունեիք պրն. Գինոսյան մենք պատրաստվում էինք ամսի 11-ին նախաճաշել, դուք խոստացել էիք բերել Ձեր գրքերից ինձ համար:

Ու՞ր գնացիք, որտե՞ղ կանգ առնենք, ու՞ր գնանք!!!

Ես հիմա եմ Արցախը կորցրել, ոչ թե չորս տարի առաջ, ես հիմա եմ ձեր գնալով հասկանում, թե ես ինչ եմ կորցրել պրն. Գինոսյան

Թույլ տվեք տապալվել, որովհետև էս կյանքը եղավ միայն կորցնելու մասին և ես ատում եմ այս իրականությունը, որտեղ այլևս երազանքներ չկան:

Ես ցավում եմ, շատ եմ ցավում»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 58 տարեկանում մահացել է «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը։

Կիսվել էջում