ՄամուլՏեսանյութ

«Դուրս արի փողոց». Գեղամ Մանուկյանը հիվանդանոցից «լայվ» է մտել

«Դուրս արի փողոց». Գեղամ Մանուկյանը հիվանդանոցից «լայվ» է մտել

ԱԺ «Հայաստան» խմբակցության պտգամավոր Գեղամ Մանուկյանը «լայվ» է մտել հիվանդանոցից՝ նշելով․

«Սիրելի հայրենակիցներ, մի քիչ տարօրինակ կարող է թվալ տեսքս: Գեղամ Մանուկյանն եմ, եթե որևէ մեկը չճանաչեց, ուղղակի երկու օր առաջ բողոքի գործողությունների ժամանակ դավադիր նիկոլական հերթական ոստիկանը փորձեց իր ընկերների հետեւից հարվածել: Վնաս չունի, մի 2 օևրից շարք կվերադառնամ:

Հիմա կարճ խնդրանքս բոլոր իմ ընկերներին, մեր հայրենակիցներին, ծանոթներին, հատկապես երիտասարդությանը, այն ինչ այսօր կատարվում է մեր հայրենիքում՝ Արցախում եւ Հայաստանում, ուղղակի կենաց մահու պայքար է:

Խնդրում, կոչ եմ անում այսօր, հենց հիմա միանալ ձեր հասակակիցներին, ձեր հայրենակիցներին: Նաեւ Երեւանի փողոցներում է որոշվում Արցախի ճակատագիրը, Սյունիքի ճակատագիրը, Գղերաքւնիքի, մեր պետության ճակատագիրը: Ելեք փողոց, միացեք ձեր հայրենակիցներին, վաղը ուշ է լինելու»:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում