Մամուլ

«Դուբլ 2. Արագածոտնի «իբրահիմը»». Գագիկ Համբարյան

«Դուբլ 2. Արագածոտնի «իբրահիմը»». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դուբլ 2. Արագածոտնի «իբրահիմը»

Ըստ լուրերի, սա այն անթրաշ֊անպլաշ փնթի գեղցին է, ով այս տարվա փետրվարին, երբ դավաճան Նիկոլը Գյումրիից վերադառնում էր Երևան, ճանապարհին «միամտաբար» հանդիպեց մի շարք գյուղերի իր երկրպագուների հետ, որոնց մեջ էր նաև այսօր նույն «վայրում» Նիկոլի հետ հանդիպած կոլաժում պատկերված անձը…

pashinyani ajakic

Այս անգամ Նիկոլի փնթի երկրպագուին լողացրել էին, մազերը կտրել, սափրել, տյունինգ էին արել, մեյքապել ու բերել դերակատարման վայր…

Այսպես շարունակելու դեպքում արտաշատցի քյաբաբիստը, Արտաշատի ոստիկանապետը, ով ազդադավին դիմավորում էր մասսովկայի մեջ` որպես հասարակ քաղաքացի և այլ «դերասաններ» կնկարահանվեն սերիալներում…»:

Կիսվել նյութով