Մամուլ

Դուբայը կրկին արգելել է «FlyOne Armenia»-ին վայրէջք կատարել

Դուբայը կրկին արգելել է «FlyOne Armenia»-ին վայրէջք կատարել

Sputnik Արմենիան գրում է․ «FlyOne Armenia» ավիաընկերության ինքնաթիռը նախ վայրէջք է կատարել Իրանում, մի քանի ժամ անց վերադառնում է Երևան։

Դուբայի ավիացիոն իշխանությունն արգելել է «FlyOne Armenia» ավիաընկերության Երևան-Դուբայ չվերթը սպասարկող ինքնաթիռի վայրէջքը Դուբայում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը:

«Ինքնաթիռը վայրէջք է կատարել Իրանում, մի քանի ժամ մնացել, իսկ հիմա Երևան վերադարձի ճանապարհին է։ Մի քանի ժամից կլինի այստեղ։ Ինքնաթիռում 37 ուղևոր կա»,- նշեց Անանյանը։

Նա վստահեցրեց` «FlyOne Armenia»–ն ունեցել է թռիչքի բոլոր թույլտվությունները և անհրաժեշտ փաստաթղթերը։

«Մենք անխտիր բոլոր փաստաթղթերն ունեցել ենք։ Պատճառը մենք չպետք է մեկնաբանենք, այլ մերժող կողմը։ Իրենք չեն ասել պատճառը։ Մենք բոլորին տեղեկացրել ենք և փորձում ենք ամբողջական տեղեկություն ստանալ, թե ինչու չի թույլատրվել մեր վայրէջքը»,- ընդգծեց Անանյանը։

Կիսվել էջում