Աշխարհ

Դոնբասում երկու ուկրաինացի զինծառայող է զոհվել

Դոնբասում երկու ուկրաինացի զինծառայող է զոհվել

Դոնբասում երկու ուկրաինացի զինծառայող է զոհվել, 4-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

«Գնդակոծության հետևանքով երկու ուկրաինացի զինծառայողներ բեկորային վնասվածքներ են ստացել, որոնք անհամատեղելի են կյանքի հետ։ Չորս զինծառայողներ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել և գտնվում են բուժհաստատություններում»,- ասված է հաղորդագրության մեջ:

doneck kriv

Շփման գծում իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված. ուկրաինական բանակը գնդակոծում է քաղաքացիական ենթակառուցվածքները, այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության միլիցիայի ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը, փոխանցում է ТАСС-ը:

Կիսվել էջում