Մամուլ

Դիրքերից մեկում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դին․ ՊՆ

Դիրքերից մեկում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դին․ ՊՆ

Այս մասին Bavnews.am-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Հուլիսի 14-ին, ժամը 10։25-ի սահմաններում, հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Արմենի Մանուկյանի (ծնվ. 2003թ.) դին՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով։

dirq

Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։

Կիսվել էջում