Մամուլ

Դիվերսիոն խու՞մբ է ներթափանցել Սոթքի հարակից դիրքեր․ «Հրապարակ»

Դիվերսիոն խու՞մբ է ներթափանցել Սոթքի հարակից դիրքեր

Hraparak.am-ի տեղեկություններով, ադրբեջանական դիվերսիոն խումբ է ներթափանցել Սոթքի հանքավայրի հարակից դիրքեր: Այս մասին մեզ տեղեկացրել են հանքի աշխատակիցները։

Մենք կապվեցինք Սոթքի հանքի ադմինիստրացիայի հետ, որտեղից հաստատեցին մեր տեղեկությունները, սակայն ասացին, որ իրավիճակը վերահսկելի է ՀՀ ԶՈՒ կողմից, Սոթքի հանքի աշխատանքն այս ընթացքում չի խաթարվել այն աշխատում է իր բնականոն հունով։

sahman dirq

Այս հատվածին ամենամոտ համայնքի Գեղամասարի համայնքապետ Հակոբ Ավետյանն էլ մեզ հետ զրույցում հայտնեց․

«Իմ տեղեկություններով՝ հայկական ու ադրբեջանական կողմը հանդիպել են, էս տիպի չգիտեմ ինչ պրոցես է, բայց ես տեղյակ չեմ ինչ է: Իմ ինֆորմացիայով ոսկու հանքի աշխատողներին են իջեցրել ներքև, որոշ բաներ կան, բայց ասում եմ վտանգ ներկայացնող բան չկա»:

Կիսվել էջում