Մամուլ

Դիմում ենք մեր ընկերներին, համախոհներին. Շանթ Հարությունյան

Դիմում ենք մեր ընկերներին, համախոհներին. Շանթ Հարությունյան

«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Դիմում ենք մեր ընկերներին, համախոհներին:

Հարգելի՛ ընկերներ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն ինչ որ մարդիկ փորձում են Շանթ Հարությունյանի մասին ֆիլմ նկարելու պատրվակով ֆինանսական հանգանակություններ կազմակերպել: Ցանկանում ենք ի լուր բոլորի հայտարարել, որ Շանթ Հարությունյանը չունի որևիցե ցանկություն, կամ էլ համաձայնություն, որ իր մասին ֆիլմ նկարեն:

Shahen hatutyunyan

Ուստիև, մենք չունենք որևէ առնչություն գումարային այդ պատմությունների հետ: Ակնհայտ է, որ սա հատուկ ծառայություններին բնորոշ քայլեր են: Վերջին ամիսներին Շանթ Հարությունյանի խոսքը լայն տարածում է գտնում հասարակության շերտերում, որը, բնականաբար, չէր կարող չմտահոգել հայ ժողովդրի և Հայաստանի թշնամի հատուկ ծառայություններին:

Սա հերթական ստոր քայլերից է ուղղված Շանթ Հարությունյանի դեմ, որոնք վստահ ենք, կտապալվեն, ինչպես մնացած բոլոր նմանատիպ դեպքերում:

Շնորհակալություն»:

Կիսվել էջում